Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ բանակցություններին՝ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը։ Ակնկալվում է, որ ուկրաինական պատերազմում խաղաղություն հաստատելու շուրջ բանակցությունները շուտով կվերսկսվեն խորհրդականների մակարդակով՝ ՈՒկրաինայի, Ռուսաստանի, Եվրոպայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Բանակցությունները կարող են կրկին անցկացվել Աբու Դաբիում։               
 
  • Հայաստանի տնտեսական աճը 2016-ին կավելանա 2,2 տոկոսով

    Հայաստանի տնտեսական աճը 2016-ին կավելանա 2,2 տոկոսով

    08.01.2016| 14:52
    Հայաստանի տնտեսական աճը 2016-ին կավելանա 2,2 տոկոսով՝ ասված է Համաշխարհային բանկի՝ Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի կանխատեսումների մեջ:
  • Ծայրահեղականները ծրագրում են ահաբեկչություններ Նեապոլում, Հռոմում և Մադրիդում

    Ծայրահեղականները ծրագրում են ահաբեկչություններ Նեապոլում, Հռոմում և Մադրիդում

    08.01.2016| 14:50
    «Ալ- Քաիդան իսլամական Մագրիբում» ահաբեկչական կազմակերպությունը տեսանյութ է տարածել, որում սպառնում է ահաբեկչություններ իրականացնել Նեապոլում, Հռոմում և Մադրիդում, հաղորդում է Europa Press գործակալությունը:
  • Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Մենք բոլորս Աստծո զավակներն ենք

    Հռոմի պապ Ֆրանցիսկոս. Մենք բոլորս Աստծո զավակներն ենք

    08.01.2016| 14:50
    Վատիկանը հրապարակել է Հռոմի պապ Ֆրանցիսկոսի տեսաուղերձը` նվիրված միջկրոնական երկխոսությանը, որ տեղակայված է Վատիկանի YouTube-ի ալիքում:
  • Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իրանին

    Թուրքիայի ԱԳՆ-ն բողոքի նոտա է հղել Իրանին

    08.01.2016| 14:48
    Թուրքիայի արտգործնախարարությունը բողոք է հղել Թեհրանին՝ իրանական լրատվամիջոցների հրապարակումներից հետո, որոնցում նշվում է, որ 2015-ի դեկտեմբերի 29-ին Ռեջեփ Թայիբ Էրդողանի այցը Սաուդյան Արաբիա կապ է ունեցել շիա քարոզիչ Նիմր ան-Նիմրի մահապատժի հետ:
  • Բռնությունը հասել է գագաթնակետին՝ քննարկում ԼՂ հարցով ԱՄՆ-ի Կոնգրեսում

    Բռնությունը հասել է գագաթնակետին՝ քննարկում ԼՂ հարցով ԱՄՆ-ի Կոնգրեսում

    08.01.2016| 14:46
    ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարցերով հանձնաժողովի նախագահ Էդ Ռոյսը հանձնաժողովում հունվարի 6-ին ԼՂ խնդրի հարցով հրավիրված փակ քննարկմանը կոչ է արել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին արագացնել Լեռնային Ղարաբաղի խաղաղության վերաբերյալ Ռոյս-էնգել առաջարկությունների իրագործումը՝ հայտարարվել է ԵԱՀԿ Մինսկի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքի հետ համատեղ ճեպազրույցում:
  • Պան Գի Մունը դատապարտել է Եմենին

    Պան Գի Մունը դատապարտել է Եմենին

    08.01.2016| 14:45
    ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը դատապարտել է Եմենի կառավարությանը ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչին երկրից վտարելու համար և հայտարարել է համաշխարհային կազմակերպության աշխատակիցների նկատմամբ սպառնալիքների անընդունելիության մասին:
  • ԱՄՆ-ը չի բացառում ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությունները Լիբիայում

    ԱՄՆ-ը չի բացառում ԴԱԻՇ-ի դեմ ռազմական գործողությունները Լիբիայում

    08.01.2016| 14:44
    ԱՄՆ-ը չի բացառում ռազմական գործողությունները Լիբիայում ԴԱԻՇ ծայրահեղական կազմակերպության դեմ՝ հաստատել է Սպիտակ տան մամլո քարտուղար Ջոշ Էռնեստը լրագրողների հետ ճեպազրույցում։
  • Ես երբեք անձնական զենք չեմ ունեցել. Բարաք Օբամա

    Ես երբեք անձնական զենք չեմ ունեցել. Բարաք Օբամա

    08.01.2016| 14:43
    CNN հեռուստաալիքի եթերում ԱՄՆ-ի նախագահը հայտարարել է. «Ես երբեք անձնական զենք չեմ ունեցել» և ավելացրել է, որ Քեմփ-Դևիդի նստավայրում ստենդային հրաձգության սարքավորում կա, որտեղ ինքը երբեմն կրակում է՝ «Դա չի նշանակում, որ ես ինչ-որ բանի եմ հավակնում դիպուկության առումով»,- ժպիտով ասել է Օբաման:
  • ՄԱԿ-ը օգնություն կտրամադրի Սիրիայի երեք պաշարված գյուղերի

    ՄԱԿ-ը օգնություն կտրամադրի Սիրիայի երեք պաշարված գյուղերի

    08.01.2016| 14:42
    ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայի կառավարությունը համաձայնել է թույլ տալ մարդասիրական օգնություն ուղարկել երեք պաշարված գյուղեր:
  • Իրանի հետ համաձայնագիրը շատ մոտ է իրականացման

    Իրանի հետ համաձայնագիրը շատ մոտ է իրականացման

    08.01.2016| 14:42
    ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ Իրանի և գերտերությունների միջև կնքված պայմանագիրը շատ մոտ է իրականացման, եթե ամեն ինչ լավ ընթանա: